Անցնել բովանդակությանը

Հոդված 4. Նոր ավանդադրում

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 4. Նոր ավանդադրում

1) ա) Եթե միջազգային ավանդադրման մարմինը որևէ պատճառով չի կարող ավանդադրված միկրոօրգանիզմի նմուշ տրամադրել, մասնավորապես.

i) եթե այդ միկրոօրգանիզմը այլևս կենսունակ չէ, կամ

ii) եթե նմուշ տալու համար պահանջվում է դրանք արտասահման առաքել, իսկ նմուշների առաքումը կամ ստացումն արգելված են արտահանման կամ ներմուծման սահմանափակմամբ,

այդ մարմինը պետք է առաքման անհնարինության մասին անմիջապես ծանուցելուց հետո նման անհնարինության մասին ծանուցի ավանդատուին, նշելով պատճառը, իսկ ավանդատուն, 2-րդ կետի համաձայն և ինչպես սահմանվում է սույն կետով, իրավունք ունի միկրոօրգանիզմի նախապես արված ավանդադրումը նորից ավանդադրելու:

բ) Նոր ավանդադրումը պետք է արվի այն միջազգային ավանդադրման մարմնի հետ, որի հետ նախնական ավանդադրումն է արվել՝ պայմանով, որ.

i) այն արվի մեկ այլ միջազգային ավանդադրման մարմնի հետ, եթե սկզբնական ավանդադրման միջազգային ավանդադրման մարմնի կարգավիճակը, որպես այդպիսին, դադարել է կամ ընդհանրապես, կամ տվյալ միկրոօրգանիզմի համար, կամ եթե նախնական ավանդադրման միջազգային ավանդադրման մարմինը ժամանակավորապես կամ ընդհանրապես դադարեցնում է ավանդադրված միկրոօրգանիզմի նկատմամբ տարվող աշխատանքները.

ii) այն կարող է արվել մեկ այլ միջազգային ավանդադրման մարմնի հետ «ա» կետի ii ենթակետով սահմանված դեպքում:

գ) Ցանկացած նոր ավանդադրման պետք է կցվի տեղեկանք` ստորագրված ավանդատուի կողմից, առ այն, որ կրկին ավանդադրվող միկրոօրգանիզմը նույնն է, ինչ նախապես ավանդադրվածը: Եթե ավանդատուի հաստատումը հակասական է, ապա ապացուցման ծանրությունը կատարվում է գործող օրենսդրության համաձայն:

դ) Համաձայն «ա»-ից «գ» և «ե» ենթակետերի՝ նոր ավանդադրումը պետք է թվագրվի նախնական ավանդադրման օրվանից, երբ նախապես ավանդադրված միկրոօրգանիզմի կենսունակության մասին բոլոր փաստաթղթերը ցույց են տալիս, որ միկրոօրգանիզմը կենսունակ է եղել, և եթե նոր ավանդադրումն արվել է երեք ամիս հետո այն բանից, երբ ավանդատուն ստացել է «ա» ենթակետով սահմանված ծանուցումը:

ե) Եթե գործում է (բ)(i) ենթակետը, և ավանդատուն չի ստանում «ա» ենթակետով սահմանված ծանուցումը` (բ)(i) ենթակետերով սահմանված կանխումը, սահմանափակումը կամ դադարեցումը Միջազգային բյուրոյի կողմից հրատարակվելու օրվանից վեց ամիս հետո, ապա «դ» ենթակետում նշված եռամսյա ժամկետը պետք է հաշվարկվի վերը նշված հրատարակության օրվանից:

2) (1) «ա» կետում նշված իրավունքը չի գործում, եթե ավանդադրված միկրոօրգանիզմը տեղափոխվել է մեկ այլ միջազգային ավանդադրման մարմին, քանի դեռ այդ մարմինն ի վիճակի է նման միկրոօրգանիզմի նմուշներ տրամադրելու:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։