Հոդված 6. Միջազգային ավանդադրման մարմնի կարգավիճակը
Հոդված 6. Միջազգային ավանդադրման մարմնի կարգավիճակը
1) Միջազգային ավանդադրման մարմնի կարգավիճակ ձեռք բերելու համար ցանկացած ավանդադրման հաստատություն պետք է գտնվի Պայմանավորվող պետության տարածքում և օգտվի տվյալ Պետության հովանավորությունից՝ պայմանով, որ այդ հաստատությունը համապատասխանում է և հետագայում կհամապատասխանի 2-րդ կետում սահմանված պահանջներին: Նշված երաշխավորությունը տրամադրվում է նաև արտադրական սեփականության միջկառավարական կազմակերպության կողմից` այն դեպքում, երբ ավանդադրման հաստատությունը տեղակայված է նշված կազմակերպության անդամ Պետության տարածքում:
2) Ավանդադրման հաստատությունը միջազգային ավանդադրման մարմնի հնարավորության շրջանակում պետք է`
i) ունենա անընդհատ գոյություն.
ii) ունենա անհրաժեշտ աշխատակազմ ու պայմաններ, ինչպես նշված է Կանոնակարգերում, սույն Պայմանագրով սահմանված իր գիտական և վարչական առաջադրանքներն իրականացնելու համար.
iii) լինի անկողմնակալ և օբյեկտիվ.
iv) միևնույն պայմաններով ավանդադրման համար հասանելի լինի ցանկացած ավանդատուի.
v) ավանդադրման համար ընդունի ցանկացած կամ կոնկրետ միկրոօրգանիզմ, ստուգի դրանց կենսունակությունը և պահեստավորի դրանք, ինչպես նախատեսված է Կանոնակարգերում.
vi) ավանդատուին տա տեղեկանք և կենսունակության մասին պահանջվող ցանկացած տեղեկանք, ինչպես նախատեսված է Կանոնակարգերում.
vii) ելնելով ավանդադրված միկրոօրգանիզմներից՝ համապատասխանի գաղտնիության պահանջներին, ինչպես նախատեսված է Կանոնակարգերում.
viii) տրամադրի ցանկացած ավանդադրված միկրոօրգանիզմի նմուշ՝ Կանոնակարգերի պայմաններին և դրանով նախատեսված գործընթացին համապատասխան:
3) Կանոնակարգերը սահմանում են նախաձեռնվող միջոցները՝
i) եթե որևէ միջազգային ավանդադրման մարմին ժամանակավոր կամ մշտապես դադարեցնում է իր գործունեությունը որևէ ավանդադրված միկրոօրգանիզմի նկատմամբ կամ հրաժարվում է ընդունել որևէ տեսակի միկրոօրգանիզմ, որը պետք է ընդուներ տրված երաշխավորման համաձայն.
ii) երբ որևէ միջազգային ավանդադրման մարմնի կարգավիճակը դադարեցվում կամ սահմանափակվում է: