Անցնել բովանդակությանը

Հոդված 7. Միջազգային ավանդադրման մարմնի կարգավիճակի ձեռքբերումը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 7. Միջազգային ավանդադրման մարմնի կարգավիճակի ձեռքբերումը

1) ա) Ավանդադրման հաստատությունը միջազգային ավանդադրման մարմնի կարգավիճակ է ձեռք բերում Գլխավոր տնօրենին ուղղված գրավոր ծանուցմամբ՝ ուղարկված այն Պայմանավորվող պետությունից, որի տարածքում գտնվում է ավանդադրման հաստատությունը, և հայտարարությամբ առ այն, որ վերը նշված հաստատությունը համապատասխանում է և շարունակելու է համապատասխանել 6(2) հոդվածով սահմանված պահանջներին: Վերը նշված կարգավիճակը կարելի է ձեռք բերել նաև Գլխավոր տնօրենին ուղղված գրավոր ծանուցմամբ՝ ուղարկված միջկառավարական արդյունաբերական սեփականության կազմակերպության կողմից՝ ներառյալ վերոհիշյալ հայտարարությունը:

բ) Ծանուցումը նաև պետք է պարունակի ավանդադրման հաստատության մասին տեղեկատվություն, ինչպես սահմանված է Կանոնակարգերում, և կարող է ներառել այն օրը, երբ միջազգային ավանդադրման մարմնի կարգավիճակը ուժի մեջ է մտնում:

2) ա) Եթե Գլխավոր տնօրենը համարում է, որ ծանուցումը ներառում է պահանջվող հայտարարությունը, և պահանջվող ամբողջ տեղեկատվությունը ստացվել է, ապա Միջազգային բյուրոն անմիջապես հրապարակում է հայտարարությունը:

բ) Միջազգային ավանդադրման մարմնի կարգավիճակը ձեռք է բերվում հայտարարության հրապարակման օրվանից, կամ եթե 1-ին կետի «բ» ենթակետով նշված ժամկետ կա, և այն ավելի ուշ է, քան հայտարարության հրապարակման ամսաթիվը, ապա ընդունվում է այդ ամսաթիվը:

3) 1-ին և 2-րդ կետերով սահմանված գործընթացի մանրամասները սահմանված են Կանոնակարգերում:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։