Հոդված 8. Միջազգային ավանդադրման մարմնի կարգավիճակի դադարեցումը և սահմանափակումը
Հոդված 8. Միջազգային ավանդադրման մարմնի կարգավիճակի դադարեցումը և սահմանափակումը
1) ա) Ցանկացած Պայմանավորվող պետություն կամ միջկառավարական արդյունաբերական սեփականության կազմակերպություն կարող է պահանջել Ժողովից՝ դադարեցնել կամ սահամանփակել որևէ միջազգային ավանդադրման մարմնի գործունեությունը միկրոօրգանիզմների որոշակի տեսակների նկատմամբ՝ այն հիմնավորմամբ, որ մարմինը չի համապատասխանել կամ այլևս չի համապատասխանում 6-րդ հոդվածով սահմանված պահանջներին: Այնուամենայնիվ, այդպիսի պահանջ չի կարող ներկայացնել այն Պայմանավորվող պետությունը կամ միջկառավարական արդյունաբերական սեփականության մարմինը, որը միջազգային ավանդադրման մարմնի առնչությամբ ներկայացրել է 7(1) (ա) հոդվածով սահմանված հայտարարությունը:
բ) Մինչև «ա» ենթակետով սհամանված պահանջը ներկայացնելը, Պայմանավորվող պետությունը կամ միջկառավարական արդյունաբերական սեփականության կազմակերպությունը պետք է Գլխավոր տնօրենի միջոցով ծանուցի իր պահանջի ներկայացված պատճառները, որոնք ուղարկվում են ավանդադրման մարմնի Պայմանավորվող պետությանը կամ միջկառավարական արդյունաբերական սեփականության կազմակերպությանը, որն ուղարկել է 7(1) հոդվածում նշված ծանուցումը, այնպես, որ պետությունը կամ կազմակերպությունը վերը նշված ծանուցումն ստանալուց հետո վեց ամսվա ընթացքում ձեռնարկեն քայլեր՝ կանխելու համար ներկայացված պահանջի կատարումը:
գ) Եթե Ժողովը գտնում է, որ պահանջը բավարար կերպով հիմնավորված է, ապա որոշում է ընդունում «ա» ենթակետում նշված միջազգային ավանդադրման մարմնի գործունեությունը դադարեցնել կամ սահմանափակել միկրոօրգանիզմների որոշակի տեսակների նկատմամբ: Ժողովի որոշման համար պահանջվում է տրված ձայների երկու երրորդը` հօգուտ պահանջի:
2) ա) 7 (1)(ա) հոդվածով ծանուցում ներկայացնող Պայմանավորվող պետությունը կամ միջկառավարական արդյունաբերական սեփականության կազմակերպությունը կարող են Գլխավոր տնօրենին ուղղված հայտարարությամբ հետ վերցնել իրենց հայտարարագիրը կամ ամբողջությամբ, կամ միայն որոշ միկրոօրգանիզմների նկատմամբ, և պետք է հետ վերցնեն իրենց հայտարարագիրը, երբ դրա հիմնավորումները այլևս չեն գործում:
բ) Նման ծանուցումը Կանոնակարգերում նշված օրվանից, եթե վերաբերում է ամբողջ հայտարարությանը, հանգեցնում է միջազգային ավանդադրման մարմնի կարգավիճակի դադարեցման, կամ, եթե այն վերաբերում է միայն միկրոօրգանիզմների որոշակի տեսակներին, ապա հանգեցնում է նման կարգավիճակի համապատասխան սահմանափակման:
3) 1-ին և 2-րդ կետերում նշված գործընթացի մանրամասները սահմանված են Կանոնակարգերում: