Անցնել բովանդակությանը

Հոդված 16. Կոնվենցիային միանալը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 16. Կոնվենցիային միանալը

1. Սույն Կոնվենցիայի ուժի մեջ մտնելուց հետո Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեն Կոնվենցիայի Կողմերի հետ խորհրդակցելուց հետո կարող է հրավիրել Խորհրդի անդամ չհանդիսացող և նրա մշակմանը չմասնակցած ցանկացած պետության՝ միանալու սույն Կոնվենցիային Եվրոպայի խորհրդի կանոնադրության 20-րդ հոդվածի «դ» կետով սահմանված ձայների մեծամասնությամբ ընդունված որոշմամբ և Կոմիտեում մասնակցելու իրավունք ունեցող Կողմերի ներկայացուցիչների միաձայն որոշմամբ:

2. Ինչ վերաբերում է սույն Կոնվենցիային միացող որևէ այլ պետության, ապա նրա համար սույն Կոնվենցիան ուժի մեջ կմտնի Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարին միանալու մասին փաստաթուղթն ի պահ տալու օրվանից երեք ամիս ժամանակահատվածին հաջորդող ամսվա առաջին օրը: Սույն Կոնվենցիային միացող ցանկացած պետություն, որը միանալու պահին դեռևս չի հանդիսանում GRECO-ի անդամ, Կոնվենցիայի ուժի մեջ մտնելու օրից ինքնաբերաբար կդառնա GRECO-ի անդամ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։