Հոդված 21. Վեճերի կարգավորումը
Հոդված 21. Վեճերի կարգավորումը
1. Եվրոպայի խորհրդի Իրավական համագործակցության հարցերով Եվրոպական հանձնաժողովը (CDCJ) պետք է տեղեկացվի սույն Կոնվենցիայի մեկնաբանման և կիրառման մասին:
2. Սույն Կոնվենցիայի մեկնաբանման կամ կիրառման վերաբերյալ Կողմերի միջև վեճի դեպքում Կողմերը վեճը կկարգավորեն բանակցությունների միջոցով կամ, իրենց ընտրությամբ, այլ խաղաղ ճանապարհով, ներառյալ` վեճը Իրավական համագործակցության հարցերով Եվրոպական հանձնաժողովի (CDCJ), միջնորդ դատարանի քննարկմանը ներկայացնելով, որոնց որոշումները Կողմերի համար պետք է պարտադիր լինեն, կամ, շահագրգիռ Կողմերի փոխադարձ համաձայնությամբ, Միջազգային դատարանին ներկայացնելով: