Հոդված 23. Ծանուցումը
Հոդված 23. Ծանուցումը
Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարը Եվրոպայի խորհրդի անդամ պետություններին, սույն Կոնվենցիան ստորագրած այլ պետություններին և այլ Կողմերին պետք է ծանուցի.
ա) յուրաքանչյուր ստորագրման մասին,
բ) յուրաքանչյուր վավերագիր, ընդունման, հաստատման կամ միանալու մասին փաստաթուղթ ի պահ տալու մասին,
գ) 15-րդ և 16-րդ հոդվածներին համապատասխան` սույն Կոնվենցիայի ուժի մեջ մտնելու յուրաքանչյուր օրվա մասին,
դ) սույն Կոնվենցիային առնչվող յուրաքանչյուր այլ փաստաթղթի, ծանուցման կամ հայտարարության մասին:
Ի հավաստումն վերոշարադրյալի` ներքոստորագրյալները, պատշաճ կերպով լիազորված լինելով, ստորագրեցին սույն Կոնվենցիան:
Կատարված է Ստրասբուրգում 1999 թվականի նոյեմբերի 4-ին, մեկ բնօրինակով՝ անգլերեն և ֆրանսերեն, երկու տեքստերն էլ հավասարազոր են, որոնք ի պահ կտրվեն Եվրոպայի խորհրդի արխիվներին: Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարը հաստատված պատճենները կփոխանցի Եվրոպայի խորհրդի անդամ յուրաքանչյուր պետության, սույն Կոնվենցիայի մշակմանը մասնակցած ոչ անդամ պետություններին, Եվրոպական համայնքին, ինչպես նաև սույն Կոնվենցիային միանալու հրավիրված յուրաքանչյուր պետության:
Ուժի մեջ է մտել 2005թ. մայիսի 1-ին