Հոդված 19. Այլ փաստաթղթերի և համաձայնագրերի հետ կապը
Հոդված 19. Այլ փաստաթղթերի և համաձայնագրերի հետ կապը
1. Սույն Կոնվենցիան չի ազդում հատուկ հարցերով միջազգային բազմակողմ փաստաթղթերով ստանձնած իրավունքների և պարտավորությունների վրա:
2. Սույն Կոնվենցիայի Կողմերը կարող են միմյանց հետ կնքել երկկողմ կամ բազմակողմ համաձայնագրեր սույն Կոնվենցիայով կարգավորվող հարցերի վերաբերյալ, նրա դրույթների լրացման կամ ուժեղացման կամ նրանում ամրագրված սկզբունքների կիրառումը դյուրացնելու նպատակով կամ առանց սույն Կոնվենցիայի նպատակներին և սկզբունքներին վնաս հասցնելու՝ հատուկ համակարգի շրջանակներում ընդունել այդ հարցերին առնչվող կանոններ, որոնք պարտադիր են սույն Կոնվենցիայի ստորագրման համար բացվելու պահին:
3. Եթե երկու կամ ավելի Կողմեր արդեն իսկ կնքել են սույն Կոնվենցիայի առարկային առնչվող համաձայնագիր կամ պայմանագիր կամ այդ առնչությամբ այլ կերպ հարաբերություններ են հաստատել, ապա պետք է իրավունք ունենան սույն Կոնվենցիայի փոխարեն կիրառելու այդ համաձայնագիրը կամ պայմանագիրը կամ, համապատասխանաբար, կարգավորել այդ հարաբերությունները: