Հոդված 8. Պայմանագրերի վավերականությունը
Հոդված 8. Պայմանագրերի վավերականությունը
1. Յուրաքանչյուր Կողմ իր ներքին օրենսդրությամբ պետք է նախատեսի, որ կոռուպցիա նախատեսող յուրաքանչյուր պայմանագիր կամ պայմանագրի դրույթ առ ոչինչ է:
2. Յուրաքանչյուր Կողմ իր ներքին օրենսդրությամբ պետք է նախատեսի, որ պայմանագրի բոլոր կողմերը, որոնց համաձայնությունը ստացվել է կոռուպցիոն գործողության հետևանքով, հնարավորություն կունենան դիմելու դատարան պայմանագիրն անվավեր ճանաչելու համար` չազդելով վնասի փոխհատուցում պահանջելու նրանց իրավունքին: