Անցնել բովանդակությանը

Հոդված 20. Փոփոխություններ

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 20. Փոփոխություններ

1. Յուրաքանչյուր Կողմ կարող է սույն Կոնվենցիայում փոփոխություններ և լրացումներ առաջարկել, և Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարը այդ առաջարկությունը կփոխանցի Եվրոպայի խորհրդի անդամ պետություններին, սույն Կոնվենցիայի մշակմանը մասնակցած ոչ անդամ պետություններին, Եվրոպական համայնքին, ինչպես նաև որևէ պետության, որը, 16-րդ հոդվածի դրույթներին համապատասխան, միացել կամ հրավիրվել է` միանալու սույն Կոնվենցիային:

2. Կողմերից որևէ մեկի առաջարկած ցանկացած փոփոխություն և լրացում պետք է հաղորդվի Իրավական համագործակցության հարցերով Եվրոպական հանձնաժողովին (CDCJ), որը պետք է Նախարարների կոմիտեին ներկայացնի իր կարծիքը առաջարկված փոփոխության և լրացման վերաբերյալ:

3. Նախարարների Կոմիտեն պետք է քննարկի առաջարկված փոփոխությունն ու լրացումը և Իրավական համագործակցության հարցերով Եվրոպական հանձնաժողովի (CDCJ) կողմից ներկայացված կարծիքը և Կոնվենցիայի Կողմ հանդիսացող` Եվրոպայի խորհրդի ոչ անդամ պետությունների հետ խորհրդակցելուց հետո կարող է ընդունել փոփոխությունը և լրացումը:

4. Սույն հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Նախարարների կոմիտեի կողմից ընդունված յուրաքանչյուր փոփոխության և լրացման տեքստ ընդունելու նպատակով պետք է ուղարկվի Կողմերին:

5. Սույն հոդվածի 3-րդ կետի համաձայն ընդունված յուրաքանչյուր փոփոխություն և լրացում ուժի մեջ կմտնեն Գլխավոր քարտուղարին դրա ընդունման մասին Կողմերի ծանուցելու օրվանից երեսուներորդ օրը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։