Հոդված 13. Միջազգային համագործակցությունը
Հոդված 13. Միջազգային համագործակցությունը
Կողմերը պետք է արդյունավետ համագործակցություն իրականացնեն կոռուպցիայի վերաբերյալ քաղաքացիական գործերով վարույթներով հատկապես փաստաթղթերի հանձնման, արտասահմանում ապացույցների ձեռքբերման, իրավասության, օտարերկրյա դատարանների վճիռների և դատական ծախսերի ճանաչման և կատարման բնագավառում` քաղաքացիական և առևտրային հարցերով իրենց մասնակցությամբ միջազգային համագործակցության մասին համապատասխան միջազգային փաստաթղթերի դրույթներին, ինչպես նաև իրենց ներքին օրենսդրությանը համապատասխան: