Անցնել բովանդակությանը

Հոդված 15. Ստորագրումը և ուժի մեջ մտնելը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 15. Ստորագրումը և ուժի մեջ մտնելը

1. Սույն Կոնվենցիան բաց է ստորագրման համար Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների, դրա մշակմանը մասնակցած ոչ անդամ պետությունների և Եվրոպական համայնքի համար:

2. Սույն Կոնվենցիան ենթակա է վավերացման, ընդունման կամ հաստատման: Վավերագիրը, ընդունման կամ հաստատման փաստաթղթերն ի պահ կտրվեն Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարին:

3. Սույն Կոնվենցիան ուժի մեջ կմտնի 1-ին կետի դրույթներին համապատասխանող տասնչորս ստորագրողների կողմից Կոնվենցիայով պարտավորված լինելու վերաբերյալ իրենց համաձայնությունն արտահայտելու օրվանից եռամսյա ժամանակահատվածին հաջորդող ամսվա առաջին օրը: Այդ ստորագրողներից յուրաքանչյուրը, որը դրա վավերացման, ընդունման կամ հաստատման պահին Կոռուպցիայի դեմ պետությունների խմբի (GRECO) անդամ չէ, Կոնվենցիան ուժի մեջ մտնելու պահից ինքնաբերաբար կդառնա դրա անդամ:

4. Կոնվենցիայով պարտավորված լինելու մասին իր համաձայնությունը հետագայում հայտնած յուրաքանչյուր ստորագրողի համար Կոնվենցիան ուժի մեջ կմտնի 1-ին կետի դրույթներին համապատասխան Կոնվենցիայով պարտավորված լինելու մասին իր համաձայնությունը արտահայտելու օրվանից եռամսյա ժամանակահատվածին հաջորդող ամսվա առաջին օրը: Վավերացման, ընդունման կամ հաստատման պահին Կոռուպցիայի դեմ պետությունների խմբի (GRECO) անդամ չհանդիսացող յուրաքանչյուր ստորագրող ինքնաբերաբար կդառնա դրա անդամը Կոնվենցիան իր համար ուժի մեջ մտնելու պահից:

5. Կոռուպցիայի դեմ պետությունների խմբում (GRECO) Եվրոպական համայնքի մասնակցության համար ցանկացած ձևականություն, անհրաժեշտության դեպքում, կորոշվի Եվրոպական համայնքի հետ ընդհանուր համաձայնությամբ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։