Հոդված 18. Տարածքային կիրառումը
Հոդված 18. Տարածքային կիրառումը
1. Ցանկացած պետություն կամ Եվրոպական համայնքը կարող է ստորագրման պահին կամ վավերագիրը, ընդունման, հաստատման կամ միանալու մասին փաստաթուղթն ի պահ հանձնելիս նշել այն տարածքը կամ տարածքները, որոնց նկատմամբ սույն Կոնվենցիան կիրառվելու է:
2. Ցանկացած Կողմ ավելի ուշ Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարին հասցեագրված հայտարարությամբ կարող է սույն Կոնվենցիայի կիրառումը տարածել հայտարարության մեջ նշված որևէ այլ տարածքի վրա: Նման տարածքի համար սույն Կոնվենցիան ուժի մեջ կմտնի հայտարարությունը Գլխավոր քարտուղարի ստանալու օրվանից երեք ամիս ժամանակահատվածին հաջորդող ամսվա առաջին օրը:
3. Նախորդ երկու կետերի համաձայն արված որևէ հայտարարություն դրանում նշված ցանկացած տարածքի առնչությամբ կարող է հետ վերցվել Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարին հասցեագրված ծանուցմամբ: Հայտարարության հետ վերցնելը կգործի նման ծանուցումը Գլխավոր քարտուղարի ստանալու օրվանից եռամսյա ժամանակահատվածին հաջորդող ամսվա առաջին օրվանից: