Հոդված 4. Պատասխանատվությունը
Հոդված 4. Պատասխանատվությունը
1. Յուրաքանչյուր Կողմ իր ներքին օրենսդրությամբ պետք է նախատեսի, որ վնասի փոխհատուցման նպատակով պետք է բավարարվեն ներքոհիշյալ պայմանները.
i. պատասխանողը կատարել է կամ թույլատրել է կատարել կոռուպցիոն գործողություն կամ խելամիտ քայլեր չի ձեռնարկել կոռուպցիոն գործողությունը կանխելու համար,
ii. հայցվորը վնաս է կրել, և
iii. առկա է պատճառահետևանքային կապ կոռուպցիոն գործողության և վնասի միջև:
2. Յուրաքանչյուր Կողմ իր ներքին օրենսդրությամբ պետք է նախատեսի, որ եթե նույն կոռուպցիոն գործունեության համար պատասխանատու են մի քանի պատասխանողներ, ապա նրանք պատասխանատվություն պետք է կրեն միասին և առանձին-առանձին: