Հոդված 5. Պետության պատասխանատվությունը
Հոդված 5. Պետության պատասխանատվությունը
Յուրաքանչյուր Կողմ իր ներքին օրենսդրությամբ պետք է նախատեսի համապատասխան ընթացակարգեր, որոնք թույլ կտան պետական պաշտոնյաների` իրենց գործառույթների իրականացման ժամանակ կատարած կոռուպցիոն գործողությունից վնաս կրած անձանց փոխհատուցում պահանջել պետությունից, իսկ եթե Կողմը պետություն չէ՝ այդ Կողմի համապատասխան մարմիններից: