Հոդված 7. Հայցային վաղեմություն
Հոդված 7. Հայցային վաղեմություն
1. Յուրաքանչյուր Կողմ իր ներքին օրենսդրությամբ պետք է վնասի փոխհատուցման պահանջի համար նախատեսի ոչ պակաս, քան երեք տարի հայցային վաղեմության ժամկետ` այն օրվանից հաշված, երբ վնաս կրած անձը իմացել է կամ ողջամիտ կերպով պարտավոր էր իմանալ վնաս պատճառելու կամ կատարված կոռուպցիոն գործողության և պատասխանատու անձի ինքնության մասին: Այնուամենայնիվ, նման հայց չի կարող այլևս հարուցվել, կոռուպցիոն գործողության կատարման օրվանից հաշված, ոչ պակաս, քան 10 տարվա ժամկետի ավարտից հետո:
2. Հայցային վաղեմության ժամկետների կասեցումը կամ ընդհատումը կարգավորող Կողմերի օրենքները համապատասխան դեպքերում պետք է կիրառվեն 1-ին կետով նախատեսված հայցային վաղեմության ժամկետների նկատմամբ: