Անցնել բովանդակությանը

Հոդված 12

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 12

1. Յուրաքանչյուր մասնակից պետություն այդ մասնակից պետության համար սույն Արձանագրության ուժի մեջ մտնելուց հետո` երկու տարվա ընթացքում, Երեխայի իրավունքների հարցերով Կոմիտեին զեկույց է ներկայացնում, որը պարունակում է սույն Արձանագրության դրույթների իրականացման նպատակներով իր կողմից ձեռնարկված միջոցների մասին համընդգրկուն տեղեկատվություն:

2. Համընդգրկուն զեկույց ներկայացնելուց հետո յուրաքանչյուր մասնակից պետություն,Կոնվենցիայի 44-րդ հոդվածին համապատասխան, Երեխայի իրավունքների հարցերով Կոմիտեին ներկայացվող զեկույցներում ընդգրկում է Արձանագրության իրականացմանը վերաբերող ցանկացած լրացուցիչ տեղեկատվություն:Արձանագրության մասնակից մյուս պետությունները զեկույց են ներկայացնում յուրաքանչյուր հինգ տարին մեկ:

3. Երեխայի իրավունքների հարցերով Կոմիտեն մասնակից պետություններից կարող է պահանջել սույն Արձանագրության իրականացմանը վերաբերող լրացուցիչ տեղեկատվություն:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։