Հոդված 13
Հոդված 13
1. Սույն Արձանագրությունը բաց է յուրաքանչյուր պետության ստորագրման համար, որը հանդիսանում է Կոնվենցիայի մասնակից կամ այն ստորագրել է:
2. Սույն Արձանագրությունը ենթակա է վավերացման և բաց է յուրաքանչյուր պետության միանալու համար, որը հանդիսանում է Կոնվենցիայի մասնակից կամ ստորագրել է այն: Վավերագրերը կամ միանալու մասին փաստաթղթերն ի պահ են տրվում Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին: