Հոդված 6
Հոդված 6
1. Մասնակից պետությունները միմյանց առավելագույն օգնություն են ցույց տալիս 3-րդ հոդվածի 1-ին կետում նշված հանցագործությունների նկատմամբ սկսված հետաքննությունների կամ քրեական հետապնդման կամ հանձնման ընթացակարգերի կապակցությամբ, ներառյալ հիշյալ դատավարական գործողությունների կատարման համար անհրաժեշտ, իրենց մոտ առկա ապացույցների ստացման գործում աջակցություն ցույց տալը:
2. Մասնակից պետությունները սույն հոդվածի 1-ին կետով իրենց պարտավորությունները կատարում են՝ ղեկավարվելով փոխադարձ իրավական օգնության մասին ցանկացած պայմանագրով կամ այլ պայմանավորվածությամբ, որը կարող է գոյություն ունենալ նրանց միջև:
Այդպիսի պայմանագրերի կամ պայմանավորվածությունների բացակայության դեպքում մասնակից պետությունները միմյանց օգնություն են ցույց տալիս իրենց ներպետական իրավունքին համապատասխան: