Անցնել բովանդակությանը

Հոդված 7

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 7

Մասնակից պետությունները, իրենց ազգային օրենսդրության դրույթներին համապատասխան՝

ա) անհրաժեշտության դեպքերում միջոցներ են ձեռնարկում՝ ապահովելու հետևյալի առգրավումը և բռնագրավումը՝

i) այնպիսի գույքի, ինչպիսիք են նյութերը, միջոցները և այլ սարքավորումը, որն օգտագործվում է սույն Արձանագրությամբ նախատեսված հանցագործությունների կատարման կամ կատարմանն աջակցելու համար,

ii) այդպիսի հանցագործությունների կատարման հետևանքով ստացված եկամուտների,

բ) կատարում են «ա» կետի i ենթակետում նշված գույքի կամ եկամուտների առգրավման կամ բռնագրավման վերաբերյալ մյուս մասնակից պետության խնդրանքները,

գ) միջոցներ են ձեռնարկում այդպիսի հանցագործությունների կատարման համար օգտագործվող շինությունները ժամանակավոր կամ մշտական հիմքով փակելու ուղղությամբ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։