Հոդված 4
Հոդված 4
1. Յուրաքանչյուր մասնակից պետություն այնպիսի միջոցներ է ձեռնարկում, որոնք կարող են անհրաժեշտ լինել 3-րդ հոդվածի 1-ին կետում նշված հանցագործությունների նկատմամբ իր իրավասությունը հաստատելու համար՝ այն դեպքերում, երբ այդպիսի հանցագործությունները կատարվում են իր տարածքում կամ այդ պետությունում գրանցված ծովային կամ օդային նավում:
2. Յուրաքանչյուր մասնակից պետություն կարող է այնպիսի միջոցներ ձեռնարկել, որոնք կարող են անհրաժեշտ լինել 3-րդ հոդվածի 1-ին կետում նշված հանցագործությունների նկատմամբ իր իրավասության հաստատման համար՝ հետևյալ դեպքերում.
ա) երբ ենթադրյալ հանցագործը հանդիսանում է այդ պետության քաղաքացի կամ անձ, որի սովորական բնակության վայրը գտնվում է իր տարածքում,
բ) երբ զոհը հանդիսանում է այդ պետության քաղաքացի:
3. Յուրաքանչյուր մասնակից պետություն ձեռնարկում է նաև այնպիսի միջոցներ, որոնք կարող են անհրաժեշտ լինել վերոհիշյալ հանցագործությունների նկատմամբ իր իրավասությունը հաստատելու համար, երբ ենթադրյալ հանցագործը գտնվում է իր տարածքում, և ինքը նրան չի հանձնում մեկ այլ մասնակից պետության այն հիմքով, որ հանցագործությունը կատարվել է իր քաղաքացիներից որևէ մեկի կողմից:
4. Սույն Արձանագրությունը չի բացառում ներպետական իրավունքին համապատասխան իրականացվող ցանկացած քրեական իրավասություն: