Հոդված 2
Հոդված 2
Սույն Արձանագրության նպատակների համար՝
ա) մանկավաճառություն նշանակում է` ցանկացած գործողություն կամ գործարք, որի միջոցով երեխան ցանկացած անձի կամ անձանց խմբի կողմից փոխանցվում է այլ անձի կամ անձանց խմբի` վարձատրության կամ ցանկացած այլ հատուցման դիմաց,
բ) երեխաների մարմնավաճառություն նշանակում է` երեխայի օգտագործումը սեռական բնույթի գործունեության մեջ՝ վարձատրության կամ ցանկացած այլ տեսակի հատուցման դիմաց,
գ) մանկական պոռնոգրաֆիա նշանակում է` որևէ միջոցով երեխայի ցանկացած ցուցադրում, որը կատարում է իրական կամ մոդելավորված բացահայտ սեռական գործողություններ, կամ երեխաների սեռական օրգանների ցանկացած ցուցադրում գլխավորապես սեռական նպատակներով: