Հոդված 10
Հոդված 10
1. Մասնակից պետությունները ձեռնարկում են բոլոր անհրաժեշտ միջոցները միջազգային համագործակցության ամրապնդման ուղղությամբ՝ մանկավաճառության, երեխաների մարմնավաճառության, մանկական պոռնոգրաֆիայի և երեխաների սեռազբոսաշրջության հետ կապված արարքների կատարման մեջ մեղավոր անձանց նախազգուշացման, բացահայտման, հետաքննության, քրեական հետապնդման և պատժելու նպատակներով բազմակողմ, տարածաշրջանային և երկկողմ պայմանավորվածությունների կնքման միջոցով: Մասնակից պետությունները աջակցում են նաև միջազգային համագործակցությանը և համակարգմանը իրենց մարմինների, ազգային և միջազգային ոչ կառավարական կազմակերպությունների ու միջազգային կազմակերպությունների միջև:
2. Մասնակից պետությունները աջակցում են միջազգային համագործակցության զարգացմանը, որն ուղղված է զոհ երեխաներին օգնություն ցույց տալուն՝ նրանց ֆիզիկական և հոգեբանական վերականգնման, սոցիալական վերաինտեգրման և հայրենադարձության գործում:
3. Մասնակից պետությունները աջակցում են միջազգային համագործակցության ամրապնդմանը՝ այնպիսի հիմնական պատճառները վերացնելու նպատակով, ինչպիսիք են չքավորությունը և անբավարար զարգացումը, որոնք խորացնում են երեխաների խոցելիությունը` որպես երեխաների առևտրի, երեխաների մարմնավաճառության, մանկական պոռնոգրաֆիայի և երեխաների սեռազբոսաշրջության օբյեկտներ:
4. Մասնակից պետությունները, որոնք դրա համար համապատասխան հնարավորություններ ունեն, առկա բազմակողմ, տարածաշրջանային, երկկողմ կամ այլ ծրագրերի շրջանակներում ցույց են տալիս ֆինանսական, տեխնիկական կամ այլ օգնություն: