Անցնել բովանդակությանը

Հոդված 15

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 15

1. Յուրաքանչյուր մասնակից պետություն ցանկացած ժամանակ կարող է չեղյալ հայտարարել սույն Արձանագրությունը Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին գրավոր տեղեկացնելու միջոցով, որն այնուհետ այդ մասին տեղեկացնում է Կոնվենցիայի մյուս մասնակից պետություններին և Կոնվենցիան ստորագրած բոլոր պետություններին: Չեղյալ հայտարարելն ուժի մեջ է մտնում այդպիսի ծանուցումը Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարի ստանալուց հետո` մեկ տարի անց:

2. Այդպիսի չեղյալ հայտարարելը մասնակից պետությանը չի ազատում սույն Արձանագրությամբ ստանձնած պարտավորություններից ցանկացած այն հանցագործության նկատմամբ, որը կատարվել է մինչև չեղյալ հայտարարման ուժի մեջ մտնելը: Հավասարապես այդպիսի չեղյալ հայտարարելը ոչ մի կերպ չի խոչընդոտում ցանկացած հարցի հետագա քննարկմանը, որը մինչև չեղյալ հայտարարման ուժի մեջ մտնելը արդեն գտնվում է Կոմիտեի քննարկման ներքո:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։