Հոդված 16
Հոդված 16
1. Յուրաքանչյուր մասնակից պետություն կարող է ուղղում առաջարկել և այն ներկայացնել Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին: Այնուհետև Գլխավոր քարտուղարն առաջարկված ուղղումն ուղարկում է մասնակից պետություններին՝ խնդրելով նշել` արդյոք նրանք արտահայտվում են այդ առաջարկների քննարկման և դրանով քվեարկության անցկացման նպատակով մասնակից պետությունների համաժողով գումարելու օգտին: Եթե, այդպիսի հաղորդման ժամկետից սկսած, չորս ամսվա ընթացքում մասնակից պետությունների առնվազն մեկ երրորդը կողմ է արտահայտվում այդպիսի համաժողովին, ապա Գլխավոր քարտուղարը գումարում է այդ համաժողովը Միավորված ազգերի կազմակերպության հովանու ներքո: Յուրաքանչյուր ուղղում, որն ընդունվում է այդ համաժողովում ներկա գտնվող և մասնակցող մասնակից պետությունների մեծամասնությամբ, ներկայացվում է Գլխավոր ասամբլեայի հաստատմանը:
2. Սույն հոդվածի 1-ին կետին համապատասխան ընդունված ուղղումը ուժի մեջ է մտնում Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի կողմից դրա հաստատվելուց և մասնակից պետությունների ձայների երկու երրորդի մեծամասնությամբ դրա ընդունվելուց հետո:
3. Երբ ուղղումն ուժի մեջ է մտնում, այն պարտադիր է դառնում մասնակից պետությունների համար, որոնք այն ընդունել են, իսկ մյուս մասնակից պետությունների համար պարտադիր են մնում սույն Արձանագրության դրույթները և ցանկացած նախորդող ուղղումը, որոնք նրանց կողմից ընդունվել են: