Անցնել բովանդակությանը

Հոդված 5

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 5

1. 3-րդ հոդվածի 1-ին կետում նշված հանցագործությունները, որպես հանձնում առաջացնող հանցագործություն, ենթակա են ներառման հանձնման մասին ցանկացած պայմանագրի մեջ, որը գոյություն ունի մասնակից պետությունների միջև, ինչպես նաև, որպես հանձնում առաջացնող հանցագործություններ, ներառվում են հանձնման մասին ցանկացած պայմանագրի մեջ, որոնք հետագայում կկնքվեն նրանց միջև՝ այդ պայմանագրերով սահմանված պայմաններին համապատասխան:

2. Եթե մասնակից պետությունը, որը հանձնումը պայմանավորում է պայմանագրի առկայությամբ, հանձնման մասին խնդրանք է ստանում մյուս մասնակից պետությունից, որի հետ չունի հանձնման մասին պայմանագիր, ապա նա այդպիսի հանցագործությունների նկատմամբ սույն Արձանագրությունը կարող է դիտել որպես իրավական հիմք՝ հանձնման համար: Հանձնումն իրականացվում է այն պետության օրենսդրությամբ նախատեսված պայմաններին համապատասխան, որին ուղղված է հանձնման մասին խնդրանքը:

3. Մասնակից պետությունները, որոնք հանձնումը չեն պայմանավորում պայմանագրի առկայությամբ, իրենց միջև հարաբերություններում այդպիսի հանցագործությունները, այն պետության օրենսդրությամբ նախատեսված պայմաններին համապատասխան, որին ուղղված է հանձնման մասին խնդրանքը, դիտում են որպես հանձնում առաջացնող հանցագործություններ:

4. Մասնակից պետությունների միջև այդպիսի հանցագործությունները հանձնման նպատակների համար դիտարկվում են ոչ միայն դրանք կատարվելիս դրանց կատարման վայրում, այլ նաև այն պետությունների տարածքներում, որոնք պարտավոր են իրենց իրավասությունը հաստատել 4-րդ հոդվածին համապատասխան:

5. Եթե հանձնման մասին խնդրանքը ստացվում է 3-րդ հոդվածի 1-ին կետում նշված հանցագործություններից մեկի առնչությամբ, և եթե մասնակից պետությունը, որին ուղղված է այդպիսի խնդրանքը, հանցագործին, նրա քաղաքացիության հիմքով, չի հանձնում կամ չի հանձնելու, ապա այդ պետությունը պատշաճ միջոցներ է ձեռնարկում քրեական հետապնդում հարուցելու նպատակով գործն իր իրավասու մարմիններին փոխանցելու համար:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։