Հոդված 8
Հոդված 8
1. Մասնակից պետությունները սույն Արձանագրությամբ արգելվող պրակտիկայի զոհ դարձած երեխաների իրավունքների և շահերի պաշտպանության համար քրեական դատավարության բոլոր փուլերում պատշաճ միջոցներ են ձեռնարկում, մասնավորապես, հետևյալ ճանապարհով՝
ա) զոհ երեխաների խոցելիության ճանաչման և նրանց բացառիկ կարիքների ճանաչման համար ընթացակարգերի հարմարեցման, այդ թվում՝ որպես վկա` նրանց առանձնահատուկ պահանջների,
բ) զոհ երեխաներին իրենց իրավունքների, իրենց դերի մասին, պահելու, դատավարության ժամկետների և ընթացքի մասին և իրենց գործերով որոշում կայացնելու մասին տեղեկացման,
գ) այն բանի ապահովման, որ դատավարության ընթացքում զոհ երեխաների կարծիքները, պահանջները և հիմնահարցերը, այն դեպքերում, երբ շոշափվում են նրանց անձնական շահերը, ներկայացվեն և քննարկվեն ազգային օրենսդրության դատավարական նորմերին համապատասխան,
դ) դատավարության բոլոր փուլերում զոհ երեխաներին պատշաճ օժանդակություն ցույց տալու ծառայություններ տրամադրելու,
ե) անհրաժեշտության դեպքերում զոհ երեխաների անձնական կյանքի և անձի պաշտպանության և, ազգային օրենսդրության համապատասխան, այնպիսի տեղեկության անցանկալի տարածումից խուսափելու նպատակով միջոցներ ձեռնարկելու, որը կարող է հանգեցնել զոհ երեխաների անձի բացահայտմանը,
զ) անհրաժեշտության դեպքերում՝ վախեցնելուց և ներգործության միջոցներ կիրառելուց զոհ երեխաների, ինչպես նաև նրանց ընտանիքների և նրանց անունից հանդես եկող վկաների պաշտպանությունն ապահովելու,
է) զոհ երեխաներին փոխհատուցում տրամադրելու մասին գործերով որոշումներ կայացնելու և կարգադրությունների ու վճիռների կատարման չափազանց մեծ ուշացումներ թույլ չտալու:
2. Մասնակից պետություններն ապահովում են, որ զոհի իրական տարիքի հետ կապված կասկածների առկայությունը չխոչընդոտի քրեական հետաքննության սկսմանը, ներառյալ զոհի տարիքը պարզելու նպատակով հետաքննությունը:
3. Մասնակից պետությունները ապահովում են, որ քրեական դատավարության համակարգում երեխաների հետ վարվելիս, որոնք համարվում են սույն Արձանագրությամբ նախատեսված հանցագործությունների զոհ, առաջնահերթ ուշադրություն դարձվի երեխայի շահերի լավագույն պահպանմանը:
4. Մասնակից պետությունները միջոցներ են ձեռնարկում սույն Արձանագրությանը համապատասխան արգելված հանցավոր գործողությունների զոհ երեխաների հետ աշխատող անձանց պատշաճ պատրաստականության, մասնավորապես, իրավաբանական և հոգեբանական ապահովման համար:
5. Մասնակից պետություններն անհրաժեշտության դեպքերում միջոցներ են ձեռնարկում այն անձանց և/կամ կազմակերպությունների անվտանգության և անձեռնմխելիության ապահովման ուղղությամբ, ովքեր զբաղվում են կանխարգելիչ գործունեությամբ և/կամ այդպիսի հանցագործությունների զոհերի պաշտպանությամբ և վերականգնմամբ:
6. Ոչինչ սույն հոդվածում չի մեկնաբանվում որպես վնաս պատճառող կամ արդար և անաչառ դատաքննության նկատմամբ մեղադրյալի իրավունքներին հակասող: