Հոդված 9
Հոդված 9
1. Սույն Արձանագրության մեջ նշված հանցագործությունների կանխարգելման նպատակով մասնակից պետությունները ընդունում և ամրապնդում են, կիրառում և քարոզում են օրենքներ, վարչական միջոցներ, սոցիալական ռազմավարություններ և ծրագրեր: Հատուկ ուշադրություն է դարձվում այն երեխաների պաշտպանությանը, ովքեր հատկապես խոցելի են այդպիսի պրակտիկայից:
2. Մասնակից պետությունները աջակցում են հասարակայնության լայն շրջանակների, ներառյալ երեխաները, իրազեկման բարձրացմանը բոլոր համապատասխան միջոցների օգտագործմամբ տեղեկատվականացման, սույն Արձանագրության մեջ նշված հանցագործությունների նախազգուշական միջոցների և դրանց վնասակար հետևանքների առնչությամբ լուսավորման և ուսուցման ապահովման ճանապարհով: Սույն հոդվածով իրենց պարտավորությունների կատարման ընթացքում մասնակից պետությունները խրախուսում են հասարակության և, մասնավորապես, երեխաների և զոհ երեխաների մասնակցությունը այդպիսի տեղեկատվական-լուսավորչական և ուսումնական ծրագրերում, այդ թվում՝ միջազգային մակարդակով:
3. Մասնակից պետությունները ձեռնարկում են բոլոր հնարավոր միջոցները այդպիսի հանցագործությունների զոհերին հարկ եղած ցանկացած օգնություն ցույց տալն ապահովելու նպատակով, ներառյալ նրանց լիակատար սոցիալական վերաինտեգրումը և նրանց լիակատար ֆիզիկական և հոգեբանական վերականգնումը:
4. Մասնակից պետությունները ապահովում են, որ սույն Արձանագրության մեջ նշված հանցագործությունների բոլոր զոհ երեխաները, առանց որևէ խտրականության, հասու լինեն հասցված վնասի համար իրավաբանական պատասխանատվություն կրող անձանցից փոխհատուցում ստանալու պատշաճ ընթացակարգերին:
5. Մասնակից պետությունները պատշաճ միջոցներ են ձեռնարկում սույն Արձանագրության մեջ նշված հանցագործությունները քարոզող նյութերի արտադրության և տարածման գործնական արգելման ապահովման ուղղությամբ: