Հոդված 15
Հոդված 15
1. Յուրաքանչյուր մասնակից պետություն, իր ազգային օրենսդրության համապատասխան, հնարավորինս սեղմ ժամկետում Գլխավոր քարտուղարին հայտնում է իր մոտ առկա ցանկացած տեղեկատվություն, որը վերաբերում է`
ա/ հանցագործության հանգամանքներին,
բ/ 13-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան ձեռնարկված գործողություններին,
գ/ հանցագործի կամ ենթադրյալ հանցագործի նկատմամբ ձեռնարկված միջոցներին և, մասնավորապես, հանձնման կամ այլ իրավական ցանկացած գործողության արդյունքներին:
2. Մասնակից պետությունը, որի տարածքում ենթադրյալ հանցագործը քրեական հետապնդման է ենթարկվում, իր ազգային օրենսդրության համապատասխան, Գլխավոր քարտուղարին հայտնում է քննության վերջնական արդյունքների մասին:
3. Տեղեկատվությունը, որը փոխանցվել է 1-ին և 2-րդ կետերին համապատասխան, Գլխավոր քարտուղարի կողմից հաղորդվում է Ծովային միջազգային կազմակերպության (այսուհետ՝ Կազմակերպություն)մասնակից բոլոր պետություններին, այլ շահագրգիռ պետություններին և համապատասխան միջազգային միջկառավարական կազմակերպություններին: