Հոդված 20
Հոդված 20
1. Կազմակերպությունը սույն Կոնվենցիայի վերանայման կամ դրանում փոփոխություններ կատարելու նպատակով կարող է հրավիրել համաժողով:
2. Կոնվենցիայի վերանայման կամ դրանում փոփոխություններ կատարելու նպատակով Գլխավոր քարտուղարը, մասնակից պետությունների 1/3-ի կամ 10 մասնակից պետությունների խնդրանքով` ելնելով նրանից, թե որն ավելի մեծ թիվ կկազմի, հրավիրում է սույն Կոնվենցիայի մասնակից պետությունների համաժողով:
3. Վավերացման, ընդունման, հաստատման կամ միանալու մասին յուրաքանչյուր փաստաթուղթ, որն ի պահ է հանձնվել սույն Կոնվենցիայի փոփոխության ուժի մեջ մտնելուց հետո, դիտվում է որպես Կոնվենցիային առնչվող` դրանում կատարված փոփոխություններով հանդերձ: