Հոդված 17
Հոդված 17
1. Սույն Կոնվենցիան ստորագրման համար բաց է 1988 թվականի մարտի 10-ից Հռոմում` ծովային նավագնացության անվտանգության դեմ ուղղված անօրինական ակտերի դեմ պայքարի վերաբերյալ միջազգային համաժողովին մասնակցող պետությունների համար և Կազմակերպության նստավայրում` բոլոր պետությունների համար 1988 թվականի մարտի 14-ից մինչև 1989 թվականի մարտի 9-ը: Դրանից հետո Կոնվենցիան բաց կլինի միանալու համար:
2. Պետությունները սույն Կոնվենցիան իրենց համար պարտադիր լինելու վերաբերյալ համաձայնությունը կարող են արտահայտել`
ա) ստորագրմամբ` առանց վավերացման, ընդունման կամ հաստատման վերաբերյալ վերապահում անելու, կամ
բ) ստորագրմամբ` վավերացման, ընդունման կամ հաստատման վերապահումով, որին հետևում է վավերացումը, ընդունումը կամ հաստատումը, կամ
գ) միանալու միջոցով:
3. Վավերացումը, ընդունումը, հաստատումը կամ միանալը իրականացվում են համապատասխան փաստաթուղթը Գլխավոր քարտուղարին ի պահ հանձնելով: