Հոդված 2
Հոդված 2
1. Սույն Կոնվենցիան չի կիրառվում`
ա) ռազմանավի, կամ
բ) պետությանը պատկանող կամ նրա կողմից շահագործվող նավի նկատմամբ, երբ այն օգտագործվում է ռազմական օժանդակման կամ մաքսային կամ ոստիկանական նպատակներով, կամ
գ) շահագործումից հանված կամ նավամատույցում կայանած նավի նկատմամբ:
2. Ոչինչ սույն Կոնվենցիայում չի շոշափում ռազմանավերի կամ այլ պետական նավերի անձեռնմխելիությունը, որոնք շահագործվում են ոչ առևտրային նպատակներով: