Անցնել բովանդակությանը

Հոդված 21

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 21

1. Սույն Կոնվենցիան ի պահ է հանձնվում Գլխավոր քարտուղարին:.

2. Գլխավոր Քարտուղարը`

ա) բոլոր պետություններին, որոնք ստորագրել են սույն Կոնվենցիան կամ միացել են դրան, ինչպես նաև Կազմակերպության բոլոր անդամներին տեղեկացնում է`

i) Կոնվենցիայի յուրաքանչյուր նոր ստորագրման կամ վավերացման, ընդունման, հաստատման կամ միանալու փաստաթղթի մասին` դրանց ամսաթվի նշումով,

ii) սույն Կոնվենցիայի ուժի մեջ մտնելու ամսաթվի մասին,

iii) սույն Կոնվենցիայի գործողության դադարեցման մասին յուրաքանչյուր փաստաթուղթ ի պահ հանձնելու մասին` նշելով դրա ստանալու ամսաթվի, ինչպես նաև գործողության դադարեցման ուժի մեջ մտնելու տարվա, ամսվա և ամսաթվի մասին,

iv) սույն Կոնվենցիային համապատասխան արված յուրաքանչյուր հայտարարություն և ծանուցում ստանալու մասին:

բ) սույն Կոնվենցիայի բնօրինակի հաստատված պատճենները ուղարկում է այն բոլոր պետություններին, որոնք ստորագրել են սույն Կոնվենցիան կամ միացել են դրան:

3. Հենց որ սույն Կոնվենցիան ուժի մեջ մտնի, ավանդապահի կողմից բնօրինակի հաստատված պատճենը կփոխանցվի Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին՝ ՄԱԿ-ի Կանոնադրության 102-րդ հոդվածին համապատասխան այն գրանցելու և հրապարակելու համար:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։