Անցնել բովանդակությանը

Հոդված 16

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 16

1. Սույն Կոնվենցիայի կիրառման և մեկնաբանման վերաբերյալ երկու կամ ավելի մասնակից պետությունների միջև յուրաքանչյուր վեճ, որը ողջամիտ ժամկետում չի կարող կարգավորվել բանակցությունների միջոցով, նրանցից մեկի խնդրանքով փոխանցվում է արբիտրաժ: Եթե արբիտրաժի մասին խնդրանքով դիմելու օրվանից վեց ամսվա ընթացքում կողմերը չեն կարող պայմանավորվել արբիտրաժի կազմավորման մասին, ապա, այդ կողմերից յուրաքանչյուրի խնդրանքով, վեճը կարող է փոխանցվել Միջազգային դատարան՝ Դատարանի կանոնադրության համապատասխան:

2. Յուրաքանչյուր մասնակից պետություն սույն Կոնվենցիայի ստորագրման, վավերացման, ընդունման կամ հաստատման կամ դրան միանալու ժամանակ կարող է հայտարարություն անել այն մասին, որ իրեն պարտավորած չի համարում 1-ին կետի որևէ դրույթով կամ բոլոր դրույթներով: Մյուս մասնակից պետությունները այդպիսի դրույթներով պարտավորված չեն լինի ցանկացած մասնակից պետության նկատմամբ, որն այդպիսի վերապահում է արել:

3. Ցանկացած պետություն, որը, 2-րդ կետին համապատասխան, վերապահում է արել, Գլխավոր քարտուղարին ծանուցելու միջոցով կարող է հանել այդ վերապահումը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։