Հոդված 10
Հոդված 10
1. Մասնակից պետությունը, որի տարածքում գտնվում է հանցագործը կամ ենթադրյալ հանցագործը, այն դեպքերում, երբ կիրառվում է 6-րդ հոդվածը, եթե նա նրան չի հանձնում, ապա պարտավոր է, առանց բացառության և անկախ նրանից` հանցագործությունը իր տարածքում է կատարվել, թե ոչ, գործն անհապաղ փոխանցել իր իրավասու մարմիններին` իր օրենսդրությանը համապատասխան քննություն անցկացնելու միջոցով` քրեական հետապնդման նպատակով: Այդ մարմինները ցանկացած այլ ծանր բնույթ ունեցող հանցագործության դեպքում որոշում են կայացնում այդ պետության օրենսդրությամբ նախատեսված կարգով:
2. Ցանկացած անձի, որի նկատմամբ քննություն է իրականացվում 3-րդ հոդվածում նշված որևէ հանցագործության կապակցությամբ, երաշխավորվում է արդարացի վերաբերմունք քննության բոլոր փուլերում, այդ թվում` բոլոր իրավունքներից և երաշխիքներից օգտվելը, որոնք այդպիսի քննության համար նախատեսված են այն պետության օրենսդրությամբ, որի տարածքում նա գտնվում է: