Անցնել բովանդակությանը

Հոդված 11

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 11

1. Հանցագործությունները, որոնք նշված են 3-րդ հոդվածում, համարվում են ենթակա ներառման մասնակից պետությունների միջև գոյություն ունեցող հանձնման մասին ցանկացած պայմանագրում նախատեսված հանձնում առաջացնող հանցագործությունների ցանկում: Մասնակից պետությունները պարտավորվում են այդ հանցագործությունները` որպես հանձնում առաջացնող հանցագործություններ, ներառել հանձնման մասին իրենց միջև կնքվելիք բոլոր պայմանագրերում:

2. Եթե մասնակից պետությունը, որը հանձնումը պայմանավորում է պայմանագրի առկայությամբ, այլ մասնակից պետության կողմից հանձնման մասին խնդրանք է ստանում, որի հետ նա հանձնման մասին պայմանագիր չունի, ապա հայցվող կողմը, իր հայեցողությամբ, կարող է սույն Կոնվենցիան դիտարկել որպես հանձնման համար իրավաբանական հիմք 3-րդ հոդվածում նշված հանցագործությունների առնչությամբ: Հանձնումն իրականացվում է հայցվող մասնակից պետության օրենսդրությամբ նախատեսված այլ պայմաններին համապատասխան:

3. Մասնակից պետությունները, որոնք հանձնումը չեն պայմանավորում պայմանագրի առկայությամբ, միմյանց միջև հարաբերություններում 3-րդ հոդվածում նշված հանցագործությունները դիտարկում են որպես հանձնում առաջացնող հանցագործություն` հայցվող պետության օրենսդրությամբ նախատեսված պայմանների պահպանումով:

4. Եթե անհրաժեշտ է, 3-րդ հոդվածում նշված հանցագործությունները հանձնման նպատակով մասնակից պետությունների կողմից քննարկվում են այնպես, որպես թե դրանք կատարվել են ոչ միայն հանցագործության կատարման վայրում, այլ նաև հանձնման խնդրանքով դիմած մասնակից պետության իրավասության շրջանակներում գտնվող որևէ վայրում:

5. Մասնակից պետությունը, որը մեկից ավելի խնդրանք է ստանում 6-րդ հոդվածի համաձայն իրավասություն հաստատած պետությունների կողմից, և որը որոշում է կայացնում քրեական հետապնդում չհարուցելու մասին, պետությանը ընտրելիս, որին պետք է հանձնվի հանցագործը կամ ենթադրյալ հանցագործը, պատշաճ կերպով հաշվի է առնում մասնակից այն պետության շահերն ու պարտականությունները, որի դրոշը նավը կրել է հանցագործության կատարման ժամանակ:

6. Սույն Կոնվենցիային համապատասխան` ենթադրյալ հանցագործին հանձնելու խնդրանքը քննարկելու ժամանակ հայցվող պետությունը պատշաճ ուշադրություն է դարձնում այն հարցին, թե հայցող պետությունում կարո՞ղ են արդյոք իրականացվել ենթադրյալ հանցագործի` 7-րդ հոդվածի 3-րդ կետում նշված իրավունքները:

7. Ինչ վերաբերում է սույն Կոնվենցիայում նշված հանցագործություններին, ապա մասնակից պետությունների միջև հանձնման մասին բոլոր պայմանագրերի և համաձայնագրերի դրույթները մասնակից պետությունների միջև հարաբերություններում ենթակա են փոփոխման այնքանով, որքանով դրանք անհամատեղելի են սույն Կոնվենցիային:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։