Հոդված 13
Հոդված 13
1. Մասնակից պետությունները համագործակցում են 3-րդ հոդվածում նշված հանցագործությունների կանխարգելման բնագավառում, մասնավորապես, հետևյալ ուղիներով՝
ա) ձեռնարկելով գործնականորեն իրականացվելիք բոլոր միջոցները՝ իրենց համապատասխան տարածքների սահմաններում կամ դրանցից դուրս հանցագործության նախապատրաստումը կանխարգելելու ուղղությամբ,
բ) իրենց ազգային օրենսդրության համապատասխան տեղեկատվության փոխանակման և, երբ անհրաժեշտ է, վարչական և այլ միջոցների համակարգման` 3-րդ հոդվածում նշված հանցագործությունների կատարման կանխարգելման նպատակով:
2. Երբ 3-րդ հոդվածում նշված որևէ հանցագործության կատարման արդյունքում նավի երթուղին հետաձգվում կամ ընդհատվում է, ապա մասնակից ցանկացած պետություն, որի տարածքում գտնվում են նավը, ուղևորներն ու անձնակազմը, պարտավոր է ձեռնարկել հնարավոր բոլոր ջանքերը, որպեսզի խուսափի նավի ուղևորների, անձնակազմի կամ բեռի անհիմն ուշացումից կամ պահումից: