Հոդված 19
Հոդված 19
1. Սույն Կոնվենցիայի գործողությունը կարող է դադարեցվել յուրաքանչյուր մասնակից պետության կողմից, ցանկացած ժամանակ՝ այդ պետության համար Կոնվենցիայի ուժի մեջ մտնելու ամսաթվից մեկ տարի անցնելուց հետո:
2. Գործողության դադարեցումը իրականացվում է գործողությունը դադարեցնելու մասին փաստաթուղթը Գլխավոր քարտուղարին ի պահ հանձնելու միջոցով:
3. Գործողության դադարեցումը ուժի մեջ է մտնում գործողությունը դադարեցնելու մասին փաստաթուղթը Գլխավոր քարտուղարի ստանալու ամսաթվից մեկ տարի անցնելուց կամ ավելի երկար ժամկետն անցնելուց հետո, որը կարող է նշված լինել գործողությունը դադարեցնելու մասին փաստաթղթում: