Հոդված 3
Հոդված 3
1. Որևէ անձ հանցագործություն է կատարում, եթե նա կանխամտածված և ապօրինի`
ա) զավթում է նավը կամ ուժով կամ ուժի սպառնալիքով կամ վախեցնելու որևէ այլ ձևով վերահսկողություն է իրականացնում նավի նկատմամբ, կամ
բ) նավի վրա գտնվող անձի դեմ բռնության ակտ է կատարում, եթե այդ ակտը կարող է սպառնալ տվյալ նավի անվտանգ նավարկությանը, կամ
գ) ավերում է նավը կամ վնաս է պատճառում նավին կամ դրա բեռին, որը կարող է սպառնալ տվյալ նավի անվտանգ նավարկությանը, կամ
դ) որևէ ձևով նավի վրա սարքավորում կամ նյութ է տեղադրում կամ այն տեղադրելու նպատակով կատարում է գործողություն, որը կարող է ավերել այդ նավը, վնաս պատճառել այդ նավին կամ դրա բեռին, որը սպառնում է կամ կարող է սպառնալ տվյալ նավի անվտանգ նավարկությանը, կամ
ե) ավերում է ծովային նավագնացության սարքավորումը կամ դրան լուրջ վնաս է պատճառում կամ դրա շահագործման լուրջ խոչընդոտներ է ստեղծում, եթե ցանկացած այդպիսի գործողություն կարող է սպառնալ նավի անվտանգ նավարկությանը, կամ
զ) ակնհայտ կեղծ տեղեկություններ է հայտնում՝ դրանով սպառնալիք ստեղծելով նավի անվտանգ նավարկության համար, կամ
է) վիրավորում է որևէ անձի կամ սպանում է նրան «ա»-«է» ենթակետերում նշված որևէ հանցագործության կատարման կամ դրա կատարման փորձի առնչությամբ:
2. Որևէ անձ հանցագործություն է կատարում նաև, եթե`
ա) փորձում է կատարել 1-ին կետում նշված հանցագործություններից որևէ մեկը, կամ
բ) դրդում է 1-ին կետում նշված հանցագործություններից որևէ մեկի կատարմանը, որը կատարվում է որևէ անձի կողմից, կամ որևէ այլ կերպ հանդիսանում է այդպիսի հանցագործություն կատարող անձի հանցակիցը, կամ
գ) պայմանով կամ առանց դրա սպառնում է, ինչպես նախատեսված է ազգային օրենսդրությամբ, նպատակ ունենալով հարկադրել ֆիզիկական կամ իրավաբանական անձին կատարել որևէ գործողություն կամ ձեռնպահ մնալ դրա կատարումից, կատարել 1-ին կետի «բ», «գ», «ե» ենթակետերում նշված հանցագործություններից որևէ մեկը, եթե այդ սպառնալիքը կարող է վտանգել այն նավի անվտանգ նավարկությանը, որի մասին նշվում է: