Անցնել բովանդակությանը

Հոդված 6

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 6

1. Յուրաքանչյուր մասնակից պետություն ձեռնարկում է այնպիսի միջոցներ, որոնք կարող են անհրաժեշտ լինել 3-րդ հոդվածում նշված հանցագործությունների նկատմամբ իր իրավասությունը հաստատելու համար, երբ հանցագործությունը կատարվել է`

ա) հանցագործությունը կատարելու ժամանակ տվյալ պետության դրոշի ներքո նավարկող նավի դեմ կամ դրա վրա, կամ

բ) տվյալ պետության տարածքում. ներառյալ նրա տարածքային ծովը, կամ

գ) տվյալ պետության քաղաքացու կողմից:

1. Մասնակից պետությունը կարող է նաև իր իրավասությունը հաստատել ցանկացած նման հանցագործության նկատմամբ, երբ՝

ա) այն կատարվել է քաղաքացիություն չունեցող անձի կողմից, որը սովորաբար բնակվում է տվյալ պետությունում, կամ

բ) դրա կատարման ժամանակ տվյալ պետության քաղաքացին զավթվել է, սպառնալիքի է ենթարկվել, վիրավորվել կամ սպանվել է, կամ

գ) այն կատարվել է տվյալ պետությանը որևէ գործողություն կատարելու կամ դրա կատարումից ձեռնպահ մնալուն հարկադրելու փորձ անելով:

3. Յուրաքանչյուր մասնակից պետություն, որը հաստատել է 2-րդ կետում նշված իրավասությունը, այդ մասին ծանուցում է Ծովային միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղարին (այսուհետ՝ Գլխավոր քարտուղար): Եթե այդպիսի մասնակից պետությունը հետագայում հրաժարվում է նման իրավասությունից, ապա նա այդ մասին ծանուցում է Գլխավոր քարտուղարին:

4. Յուրաքանչյուր մասնակից պետություն ընդունում է այնպիսի միջոցներ, որոնք անհրաժեշտ են 3-րդ հոդվածում նշված հանցագործության նկատմամբ իր իրավասությունը հաստատելու համար` այն դեպքերում, երբ ենթադրյալ հանցագործը գտնվում է նրա տարածքում, և նա նրան չի հանձնում մասնակից այն պետություններից որևէ մեկին, որոնք հաստատել են իրենց իրավասությունը սույն հոդվածի 1-ին և 2-րդ կետերին համապատասխան:

5. Սույն Կոնվենցիան չի բացառում ազգային օրենսդրության համապատասխան իրականացվող որևէ քրեական իրավասություն:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։