Անցնել բովանդակությանը

Հոդված 7

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 7

1. Համոզվելով, որ հանգամանքները դա են պահանջում, յուրաքանչյուր մասնակից պետություն, որի տարածքում է գտնվում հանցագործը կամ ենթադրյալ հանցագործը, իր օրենսդրության համապատասխան` նրան ձերբակալում է կամ ձեռնարկում է այլ միջոցներ, որոնք կապահովեն նրա ներկայությունը այն ժամանակի ընթացքում, որն անհրաժեշտ է նրա դեմ քրեական հետապնդում հարուցելու կամ հանձնման գործողություններ ձեռնարկելու համար:

2. Այդպիսի պետությունը, իր օրենսդրության համապատասխան, անհապաղ իրականացնում է այդ փաստերի նախնական քննություն:

3. Ցանկացած անձ, ում նկատմամբ իրականացվում են 1-ին կետում նշված միջոցները, իրավունք ունի`

ա) անհապաղ կապվել այն պետության մոտակա համապատասխան ներկայացուցչի հետ, որի քաղաքացին է ինքը, կամ որը այլ կերպ իրավասու է այդպիսի կապ հաստատելու, կամ, եթե նա հանդիսանում է քաղաքացիություն չունեցող անձ՝ այն պետության ներկայացուցչի հետ, որի տարածքում ինքը սովորաբար բնակվում է,

բ) այդ պետության ներկայացուցչի կողմից այցելության:

4. Իրավունքները, որոնք նշված են 3-րդ կետում, իրականացվում են այն պետության օրենքներին և կանոններին համապատասխան, որի տարածքում գտնվում է հանցագործը կամ ենթադրյալ հանցագործը՝ պայմանով, որ նշված օրենքները և կանոնները պետք է հնարավորություն տան լիովին իրականացնելու այն նպատակները, որոնց համար նախատեսված են 3-րդ կետի համաձայն տրամադրվող իրավունքները:

5. Երբ մասնակից պետությունը սույն հոդվածին համապատասխան ձերբակալել է անձին, ապա նա 6-րդ հոդվածի առաջին կետին համապատասխան իրավասությունը հաստատած պետություններին, իսկ եթե նպատակահարմար գտնի` ցանկացած այլ շահագրգիռ պետություններին անհապաղ հայտնում է այն մասին, որ այդպիսի անձը ձերբակալված է, և այն հանգամանքների մասին, որոնք նրա ձերբակալման պատճառ են դարձել: Սույն հոդվածի 2-րդ կետում նշված նախնական քննություն իրականացնող պետությունը դրա արդյունքների մասին անհապաղ հայտնում է նշված պետություններին և նշում` մտադի՞ր է ինքը իրավասություն իրականացնել, թե ոչ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։