Հոդված 8
Հոդված 8
1. Մասնակից պետության նավի (դրոշի պետություն) նավապետը մասնակից որևէ այլ պետության (ընդունող պետություն) իրավասու մարմիններին կարող է հանձնել ցանկացած անձի, ում նկատմամբ իր մոտ խելամիտ հիմքեր կան համարելու, որ նա կատարել է 3-րդ հոդվածում նշված հանցագործություններից որևէ մեկը:
2. Դրոշի պետությունը ապահովում է, որ իր նավի նավապետը, որի վրա գտնվում է որևէ անձ, որին նա մտադիր է 1-ին կետի համաձայն փոխանցել, պարտավոր լինի, երբ դա գործնականորեն իրականանալի է ու նաև` հնարավորության դեպքում, նախքան նավի` ընդունող պետության տարածքային ծով մուտք գործելը ծանուցել ընդունող պետության իրավասու մարմիններին նման անձին փոխանցելու մտադրության և փոխանցման պատճառների մասին:
3. Ընդունող պետությունը ընդունում է փոխանցվող անձին, բացառությամբ այն դեպքերի, երբ նա հիմքեր ունի կարծելու, որ սույն Կոնվենցիան չի կիրառվում այն գործողությունների նկատմամբ, որոնք առաջացնում են այդպիսի փոխանցում, և վարվում է 7-րդ հոդվածի դրույթներին համապատասխան: Փոխանցվող անձին ընդունելու ցանկացած մերժում ուղեկցվում է մերժման պատճառների մասին հայտնելով:
4. Դրոշի պետությունը ապահովում է, որ իր նավի նավապետը պարտավոր լինի տրամադրել ընդունող պետության իրավասու մարմիններին ենթադրյալ հանցագործությանն առնչվող և իր տրամադրության տակ գտնվող ապացույցները:
5. Ընդունող պետությունը, որը փոխանցվող անձին ընդունել է 3-րդ կետի համաձայն, իր հերթին կարող է դիմել դրոշի պետությանը` տվյալ անձի փոխանցումը ընդունելու խնդրանքով: Դրոշի պետությունը քննարկում է ցանկացած նման խնդրանք և եթե բավարարում է այն, ապա գործում է նաև 7-րդ հոդվածի համապատասխան: Եթե դրոշի պետությունը մերժում է խնդրանքը, ապա նա ընդունող պետությանը հայտարարություն է ներկայացնում` շարադրելով մերժման պատճառները: