Անցնել բովանդակությանը

Հոդված 10

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 10

Աշխատանքի տեսուչների թիվը պետք է լինի բավարար տեսչական ծառայության պարտականությունների արդյունավետ իրականացման համար և սահմանվի՝ հաշվի առնվելով.

ա) այն պարտականությունների կարևորությունը, որոնք պետք է կատարեն տեսուչները և, մասնավորապես.

i) տեսուչների հսկողության տակ գտնվող ձեռնարկությունների թիվը, բնույթը, չափը և տեղը,

ii) այդ ձեռնարկություններում զբաղված աշխատողների թվաքանակը և կատեգորիաները,

iii) այն իրավական դրույթների ծավալը և բարդությունը, որոնց կիրառումը պետք է ապահովի,

բ) տեսուչների տրամադրության տակ գտնվող նյութական միջոցները,

գ) տեսչական այցելությունները արդյունավետ իրականացնելու համար գործնական պայմանները:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։