Հոդված 25
Հոդված 25
1. Սույն Կոնվենցիան վավերացնող Աշխատանքի միջազգային կազմակերպության ցանկացած անդամ կարող է վավերագրին կից հայտարարությամբ նշել, որ սույն Կոնվենցիայի II բաժնով պարտավորություններ չի ստանձնում:
2. Այդպիսի հայտարարություն կատարած Կազմակերպության ցանկացած անդամ կարող է վերացնել այն ցանկացած ժամանակ` հետագա հայտարարությամբ:
3. Կազմակերպության յուրաքանչյուր անդամ, որի համար սույն հոդվածի 1-ին կետին համապատասխան արված հայտարարությունն ուժ մեջ է, սույն Կոնվենցիայի կիրառման մասին իր տարեկան զեկույցներում տեղեկացնում է սույն Կոնվենցիայի II բաժնի դրույթների վերաբերյալ օրենսդրության և պրակտիկայի վիճակի մասին և նշում է, թե ինչ չափով են նշված դրույթները իրականացված կամ ինչ չափով է ենթադրվում դրանք իրականացնել: