Անցնել բովանդակությանը

Հոդված 30

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 30

1. Սույն Կոնվենցիան վավերացնող Աշխատանքի միջազգային կազմակերպության յուրաքանչյուր անդամ Աշխատանքի միջազգային կազմակերպության 1946 թվականի Փոփոխման ակտով փոփոխված կանոնադրության 35-րդ հոդվածում նշված տարածքներից և սույն հոդվածի 4-րդ և 5-րդ ենթակետերում նշվածներից այլ տարածքների կապակցությամբ վավերացումից հետո` հնարավորինս սեղմ ժամկետներում, Աշխատանքի միջազգային բյուրոյի Գլխավոր տնօրենին ուղարկում է հայտարարություն, ուր նշում է.

ա) այն տարածքները, որոնց նկատմամբ ինքը պարտավորվում է կիրառել սույն Կոնվենցիայի դրույթները առանց փոփոխությունների,

բ) այն տարածքները, որոնց նկատմամբ ինքը պարտավորվում է կիրառել սույն Կոնվենցիայի դրույթները փոփոխություններով, և` այդ փոփոխությունների մանրամասները,

գ) այն տարածքները, որոնց նկատմամբ Կոնվենցիան չի կիրառվի, և, նման դեպքերում, չկիրառելու հիմքերը,

դ) այն տարածքները, որոնց նկատմամբ ինքը իրեն իրավունք է վերապահում որոշում ընդունելու:

2. Սույն հոդվածի 1-ին կետի «ա» և «բ» ենթակետերում հիշատակված պարտավորությունները համարվում են վավերագրի անբաժանելի մասը և ունեն վավերացմանը հավասար ուժ:

3. Ցանկացած անդամ կարող է նոր հայտարարության միջոցով վերացնել սույն հոդվածի առաջին կետի «բ», «գ» կամ «դ» ենթակետերի հիման վրա իր նախորդ հայտարարություններում պարունակվող բոլոր վերապահումները կամ դրանց մի մասը:

4. Ցանկացած անդամ այն ժամկետներում, որոնց ընթացքում սույն Կոնվենցիան կարող է չեղյալ հայտարարվել՝ 34-րդ հոդվածի դրույթներին համապատասխան, կարող է Գլխավոր տնօրենին ուղարկել նոր հայտարարություն, որը ցանկացած այլ առումով կփոփոխի ցանկացած նախորդ հայտարարության պայմանները և կհայտնի այդ անդամի սահմանած տարածքների ներկա դրության մասին:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։