Հոդված 12
Հոդված 12
1. Իրենց լիազորությունները հավաստող պատշաճ փաստաթղթեր ունեցող աշխատանքի տեսուչներն իրավունք ունեն.
ա) առանց նախօրոք տեղեկացնելու` ցերեկվա և գիշերվա ցանկացած ժամի անարգել մուտք գործել տեսչական ստուգման ենթակա ցանկացած ձեռնարկություն,
բ) ցերեկային ժամերին մտնել բոլոր այն շինությունները, երբ բավարար հիմք կա դրանք տեսչական ստուգման ենթակա համարելու,
գ) իրականացնել ցանկացած ստուգում, հսկողություն կամ քննություն, որոնք կարող են անհրաժեշտ համարվել, որ տեսուչները հավաստիանան, որ իրավական դրույթները պահպանվում են, մասնավորապես.
i) առանձին կամ վկաների ներկայությամբ գործատուներին կամ ձեռնարկության անձնակազմին հարցաքննել բոլոր այն հարցերի մասին, որոնք վերաբերում են իրավական դրույթների կիրառմանը,
ii) պահանջել, որ տրամադրվեն ամեն տեսակի գրքեր, գրանցամատյաններ կամ փաստաթղթեր, որոնց վարումը պահանջվում է ազգային օրենսդրությամբ, իրավական դրույթներին դրանց համապատասխանությունը ստուգելու, դրանցից պատճենահանումներ կամ քաղվածքներ կատարելու նպատակով,
iii) պահանջել իրավական դրույթներով նախատեսված հայտարարությունների տեղադրում,
iv) վերլուծության համար վերցնել կամ դուրս բերել օգտագործվող կամ մշակվող նյութերի նմուշներ՝ այն պայմանով, որ գործատուին կամ նրա ներկայացուցչին տեղյակ պահվի, որ նյութերը վերցվել կամ դուրս են բերվել այդ նպատակով:
2. Տեսչական այցելության դեպքում տեսուչները գործատուին կամ նրա ներկայացուցչին տեղյակ են պահում իրենց ներկայության մասին` բացառությամբ այն դեպքերի, երբ նրանք գտնում են, որ նման ծանուցումը կվնասի իրենց պարտականությունների կատարմանը: