Հոդված 29
Հոդված 29
1. Եթե Կազմակերպության անդամի տարածքում գոյություն ունեն մեծ շրջաններ, որտեղ բնակչության ցրվածության և զարգացման մակարդակի հետևանքով իրավասու մարմինը անիրագործելի է համարում սույն Կոնվենցիայի դրույթների կիրառումը, այդ մարմինը հանում է այդպիսի շրջանները սույն Կոնվենցիայի կիրառման շրջանակներից կամ ամբողջությամբ, կամ բացառությամբ որոշ ձեռնարկությունների կամ այն մասնագիտությունների, որոնք ինքը նպատակահարմար է համարում:
2. Յուրաքանչյուր անդամ սույն Կոնվենցիայի կիրառման մասին Աշխատանքի միջազգային կազմակերպության կանոնադրության 22-րդ հոդվածին համապատասխան ներկայացված իր տարեկան առաջին զեկույցում նշում է բոլոր այն շրջանները, որոնց առնչությամբ ինքը պատրաստվում է օգտվելու սույն հոդվածի դրույթներից, ինչպես նաև այն պատճառները, որոնց համար ինքը նպատակ ունի օգտվելու այդ դրույթներից: Իր առաջին տարեկան զեկույցից հետո Կազմակերպության ոչ մի անդամ չի կարող օգտվել սույն հոդվածի դրույթներից` բացառությամբ նշված շրջանների առնչությամբ:
3. Սույն հոդվածի դրույթներով նախատեսված իրավունքից օգտվող յուրաքանչյուր անդամ իր հետագա տարեկան զեկույցներում նշում է այն շրջանները, որոնց առնչությամբ ինքը հրաժարվում է օգտվել սույն հոդվածի դրույթներով նշված իրավունքներից: