Հոդված 11
Հոդված 11
1. Իրավասու մարմինը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցներ, որպեսզի աշխատանքի տեսուչներին տրամադրվեն.
ա) տեսչական ծառայությունների կարիքներին համապատասխան սարքավորված և բոլոր շահագրգիռ անձանց համար հասանելի տեղական գրասենյակներ,
բ) տրանսպորտի միջոցներ, որոնք անհրաժեշտ են նրանց պարտականությունների կատարման համար, եթե չկան համապատասխան հասարակական տրանսպորտի միջոցներ:
2. Իրավասու մարմինը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցներ աշխատանքի տեսուչների պարտականությունների կատարման նպատակով ուղևորության և լրացուցիչ ծախսերը փոխհատուցելու համար: