Հոդված 13
Հոդված 13
1. Աշխատանքի տեսուչները լիազորված են միջոցներ ձեռնարկելու` որևէ շինությունում, սարքավորման մեջ կամ աշխատանքային մեթոդում թերությունները վերացնելու նպատակով, որոնք, ըստ տեսուչների հիմնավորված կարծիքի, կարող են սպառնալ աշխատողների առողջությանը կամ անվտանգությանը:
2. Որպեսզի աշխատանքի տեսուչները հնարավորություն ունենան ձեռնարկելու այդ միջոցները, դատական կամ վարչական մարմիններ բողոքարկելու պայմանով` օրենսդրությամբ նախատեսված լինելու դեպքում, նրանք իրավունք ունեն կարգադրելու կամ պահանջելու, որ տրվեն կարգադրություններ.
ա) շինություններում որոշակի ժամկետում այնպիսի փոփոխություններ կատարելու համար, որոնք անհրաժեշտ են աշխատողների առողջության և անվտանգության պաշտպանության վերաբերյալ իրավական դրույթներին խիստ համապատասխանությունն ապահովելու համար, կամ
բ) աշխատողների առողջությանը և անվտանգությանը անմիջական սպառնալիքի դեպքում անհապաղ կատարման ենթակա միջոցներ ձեռնարկելու համար:
3. Եթե 2-րդ կետում հաստատված ընթացակարգը անհամատեղելի է Կազմակերպության անդամի վարչական կամ դատական պրակտիկայի հետ, տեսուչները իրավունք ունեն դիմելու իրավասու մարմին՝ կարգադրություններ տալու կամ անհապաղ կատարման ենթակա միջոցներ ձեռնարկելու համար: