Հոդված 15
Հոդված 15
Ազգային օրենսդրությամբ նախատեսված լինելու դեպքում, բացառությունների պահպանման պայմանով, աշխատանքի տեսուչներին.
ա) արգելվում է ուղղակիորեն կամ անուղղակիորեն մասնաբաժին ունենալ իրենց վերահսկողության ներքո գտնվող ձեռնարկությունում,
բ) պարտավոր են, համապատասխան քրեական պատժի կամ կարգապահական միջոցների կիրառման սպառնալիքի տակ, նույնիսկ պաշտոնաթողությունից հետո չհրապարակել արտադրական կամ առևտրային որևէ գաղտնիք կամ արտադրական (տեխնոլոգիական) գործընթաց, որոնց նրանք կարող էին ծանոթանալ իրենց պարտականությունների կատարման ժամանակ,
գ) բացարձակորեն գաղտնի պահել բոլոր տեսակի թերությունների կամ իրավական դրույթների խախտումների վերաբերյալ բողոքների աղբյուրը և գործատուին կամ նրա ներկայացուցչին չհաղորդել այն մասին, որ տեսչական այցելությունը կատարվել է այդպիսի բողոքի հիման վրա: